Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հրաժարական է տվել
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել: Երկրի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին։
pravda.com.ua կայքը գրում է, նա հրապարակել է փաստաթղթի լուսանկարը և նշել, որ հարցը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։
Կուլեբան նախարար է 2020 թվականի մարտից։ Մինչ այս կառավարության հինգ անդամներ հրաժարական էին տվել։ Ուկրաինական ԶԼՄ-ները Կուլեբային փոխարինելու ամենահավանական թեկնածուին անվանել են նրա առաջին տեղակալ Սիբիգան։