Կոնսերվատորիայի ուսանող Ռաֆիկ Խաչատրյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և Գրան Պրիի
Լեհաստանի Չեխոչինեկ քաղաքում կայացել է «Vistula Sounds» 3-րդ միջազգային վոկալ փառատոն-մրցույթը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսը ներկայացնող և Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի դոցենտ Լուսինե Կչոզյանի մասնագիտական դասարանի ուսանող Ռաֆիկ Խաչատրյանը ստացել է երկու մրցանակ․ 17-21 տարեկան տարիքային խմբի անվանակարգում 1-ին մրցանակ և մրցույթ-փառատոնի Գրան Պրին։
Կոնսերվատորիայից հայտնում են, որ մրցույթ-փառատոնի եզրափակիչ երեկոյին երգել է նաև մրցանակակրի ղեկավարը, հրավիրված երգչուհի՝ Լուսինե Կչոզյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան