Գևորգ Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության համաձայնության վճիռ է կայացվել, ինչի համաձայն հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։ Դատական իշխանությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար։
Գործի մնացած մասի քննությունը շարունակվում է: 2011-ից 2016 թվականների ընթացքում Գևորգ Սերգեյի Հակոբյանը հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, իսկ 2016-ից 2018 թվականներին` ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին