Որպեսզի Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել. Սարգսյան
Որպեսզի Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, Մարգահովտից բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել: Այս մասին հայտնում է Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։ Կիրանց գյուղից լրագրողիս հայտնեցին՝ որպեսզի նոր ձևավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից , այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել»,-մանրմասնում է նա։
Նոր դպրոցի հետ կապված նաև նաև ահազանգում է.
«Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց
Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպորցը կոչվում է Գ․ Վարդանյանի անվամբ։ Գ․ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ․ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։
Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։ Զանգահարեցի Վ․ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գրիշան, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք։
Կիրանց գյուղից հայտնում են, որ Գարուշ Վարդանյանը չի ցանկանում, որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովհետև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը»։