Այս տարի ամեն ամիս 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում. Իրավապաշտպան
Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության հասցնելու 6 դեպք է գրանցվել վերջին 8 ամսում։ Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց սեպտեմբերի 2-ին։ Ռազմական գերատեսչությունը, սակայն, սահմանափակվել է միայն կարճ հաղորդագրությամբ, թե պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով:
«Ազատությունը»-ը գրում է՝ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Պաշտպանության նախարարությունը չեն մանրամասնում՝ խոսքը ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային զինծառայողի մասին է, քանի տարեկան էր նա և որտեղից էր զորակոչվել։
«Ազատության» տեղեկություններով՝ զոհված Էդգար Ալեքսանյանը ժամկետային էր, բանակ էր գնացել Կոտայքի մարզից։ Քննչական կոմիտեից այսօր հայտնեցին, որ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում, բայց դեռ ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան։
Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի՝ վերջին երեք տարիներին հայաստանյան զինված ուժերում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում են գրանցվում։
«Սա արդեն իսկ 31-րդ մահվան դեպքն է այս տարվա զինծառայողների, և ցավալին այն փաստն է, որ դեպքերի մեծ մասը, այս դեպքում 27 դեպք ոչ մարտական պայմաններում են արձանագրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Այս տարի, օրինակ, ամեն ամիս գրեթե 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում։
«Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի զգալի մասը կազմում են ինքնասպանության և սպանության դեպքերը», - ասաց իրավապաշտպանը։
Եթե այս տարվա 8 ամիսներին 6 ինքնասպանության դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեկվանը, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում 10 դեպքի մասին է հաղորդել Պաշտպանության նախարարությունը։ Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի՝ զինված ուժերում դեռ բազմաթիվ են խնդիրները, չնայած հայտարարվող բարեփոխումներին։ Մյուս կողմից հարուցված քրեական գործերով քննություններն էլ ոչ միշտ են թափանցիկ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Ալեքսանյանը՝ ԶՈւ-ում մահվան դեպքերի մասին. Այս իշխանությունը խլում է մարդկանց զավակների կյանքը, կոտրում ընտանիքներ
- Ժաննա Ալեքսանյան. Կառավարությունը Սուրեն Պապիկյանին ավելի բարձր է դրել, քան բանակն ամբողջությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան