Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի ընդգրկված են մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են Երևանի մի քանի փողոցի անվանակփոխությանը։
Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նախագծերից մեկով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։
Հ.Գրիգորյանն առաջարկում է Լենինգրադյան փողոցը (սկսվում է Կիևյան կամրջից մինչև «Սեբաստիա» և «Գրիգոր Հասրաթյան» խաչմերուկում) անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։
Փողոցներ անվանափոխելու առաջարկներով հանդես են եկել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Նախագծերն ամբողջությամբ՝ այստեղ։