Աշոտյանի գործով վկայի ցուցմունքը հարամում է սարքած քաղաքական ճաշը. Զոհրաբյան
«Ես շատ ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից։ Ես շատ կցանկանայի, որ իրավական-քաղաքական այս խայտառակությունը տեսներ ամբողջ աշխարհը»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, հիմնական վկան, որի հետ ինչ-որ հեռախոսազրույցի պատճառով Արմեն Աշոտյանը մեկ տարի երեք ամիս անազատության մեջ, է նույնիսկ հիմնական վկայի՝ Կարեն Հակոբյանի նյարդերը չեն դիմանում։
«Նա մեղադրող դատախազներին, ըստ էության, մեղադրում է, իրենից ճնշմամբ ցուցմունք կորզելու մեջ՝ ասելով. «Հիմա դուք ի՞նչ եք ուզում ինձանից ստանաք, խմած ընկերոջս հետ ինչ-որ բան եմ խոսել, դրանից կտորներ եք վերցրել»։ Հասկանո՞ւմ եք, սա ասում է հիմնական վկան, որ եզրակացրել են Աշոտյանը կարող է վկաների վրա ինչ-որ ազդեցություն ունենալ և մեկ տարի երեք ամիս խոշտանգվում է։ Ես ուզում եմ, որ այս վկայի ցուցմունքը մի օր հրապարակվի»,-ասաց նա։
Դատական նիստին ներկա Զոհրաբյանի խոսքով, ելույթին հետևել է մեղադրող դատախազի հիստերիկ պահվածքը, անգամ ձեռքերն էին դողում։
«Հասկանում է չէ՞, որ ինքը էս քաղաքական-իրավական հանցագործության տալիս մի օր դուրս է գալու։ Հիմա դիմում եմ մեղադրող դատախազներին, դուք հասկանում եք, չէ՞, ինչ եք արել։ Դուք հասկանում եք, որ մի օր չեք փրկվելու միայն պագոնազրկմամբ, պագոները ձեր ուսերից պոկելով չեք ազատվելու։ Վկաների ցուցմունքն ուղղակիորեն փլում է այն քաղաքական ճաշը, որը եփվել է քաղաքական խայտառակ պատվերով »,-ասաց Զոհրաբյանը։
Սեպտեմբերի 15-ին դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոցի հարցը։ Զոհրաբյանը նշեց, եթե Հայաստանը դեռ Հյուսիսային Կորեա չի դարձել, ապա Աշոտյանն ազատ կարձակվի։
«Ես կարծում եմ, ոչ միայն Աշոտյանի խափանման միջողը պետք է փոխվի, այլև այս խայտառակ քաղաքական հետապնդումը դադարեցվի, իսկ դրա բոլոր կազմակերպիչները, կատարողները, հրահանգավորողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Կրկնում եմ, վկայի ցուցմունքը հարամում է նրանց սարքած քաղաքական ճաշը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սա այն դեպքն է, երբ արարքը ոչ միայն հանցագործություն չէ, այլև հանրօգուտ է եղել. Աշոտյանի պաշտպան
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
- Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց վկայի չներկայանալու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին