Այրվող Եռագույնն ու ՔՊ-ի խորհրդանիշը՝ «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջին. Հեղինակի պարզաբանումը
Հայ գրող, հրատարակիչ Վաչագան Սարգսյանն անդրադարձել է համացացնում աղմուկ առաջացրած ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի կազմի վերջին էջին պատկերված լուսանկարին, որում այրվում է Եռագույնը՝ պարզաբանելով․
«Սիրելի բարեկամներ,
ՖԲ-ում պտտվում է «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջը , որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլայլև բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ:
Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը: Հավանաբար տպարանում ինչ-որ թյուրիմացություն է եղել»։
Մեկնաբանության բաժնում քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվել է․ «ՔՊ-ի խորհրդանիշն ի՞նչ կապ ունի դասագրքի հետ, կասե՞ք»։
Գրառմանն ի պատասխան ծնողներից մեկը հրապարակել է իր երեխայի դասագրքի լուսանկարը, որտեղ, այո, դրոշի վրա կրակ է նկարած։
Մի ծնող էլ հետաքրքրվել է, թե ինչ է նշանակում կրակը, ինչին ի պատասխան հեղինակը գրել է.
«Այդ նկարում բնության 4 տարրերն են պատկերված: Կարդացեք, թե հերոսը ինչ աշխարհներով է անցնում, կհասկանաք դրանց իմաստը: Ինչ վերաբերում է ինչ-որ նշանի՝ հավանաբար ձեռքսեղմման մասի՞ն է խոսքը; Այդ նշանը համագործակցության նշանն է, որը ես գործածել եմ իմ Այբբենարանում դեռևս քառորդ դար առաջ և մինչև հիմա էլ գործածվում է: Առայժմ այսքանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան