Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից․ Սարգսյան
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են՝ դպրոցներում ստացվել է պաշտոնական գրություն, որ դպրոցներում հաշվապահությունը միասնական ձևով կիրականացվեն մասնագիտացված ընկերությունները։ Ըստ այդմ՝ 2025թվականի հունվարից դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից։
Երևի նաև այդ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ դպրոցը աշխատատեղ չէ։
Կառավարությունում, մարզպետարաններում խորհրդականների, օգնականների և բազում այլ ավելորդ, ուռճացած հաստիքներ կան, մարզպետարանները տվյալ մարզում ընդամենը 2 ոլորտ՝ հանրակրթություն և առողջապահություն են ղեկավարում՝ համապատասխան նախարարությունների հետ համատեղ, փոքր Հայաստանի մարզերում կրկնում են կառավարության աշխատանքը, դա Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան