«Հրապարակ». Վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը որոշել է «բաց խաղալ»` այս անգամ վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ: Նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործի քննության «ողջամիտ ժամկետը» խախտելու համար։ Այս հիմքով դադարեցվեցին նաև Ռ․ Քոչարյանի դատավճիռն արձակած Աննա Դանիբեկյանի լիազորությունները:
Ոմանց կարող է թվալ, թե անբարեխիղճ դատավորներից են ազատվում, սակայն եթե այս դատավորները մազաչափ հնարավորություն ունենային, մեծ հաճույքով խիստ պատիժներ կսահմանեին այդ բոլոր գործերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։