Մշակույթ 17:07 05/09/2024 Հայաստան

Որտեղ էլ ելույթ եմ ունենում, միշտ իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով». Մարիա Գուլեգինա-Մեյթարջյան

«Ուրախ եմ լինել իմ պատմական հայրենիքում։ Հենց միայն հայկական օդն ինձ երջանկացնում է, տանում մանկություն, իմ մեջ արթնացնում մանկական հուշեր»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը։

Նա հիշեց, որ իր առաջին հաջողությունը Հայաստանում 1985 թվականին էր, երբ Գլինկայի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։ Այնուհետև երգչուհին հիշեց մյուս այցերը, ելույթները Հայաստանում, մասնավորապես 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակացությամբ միջոցառումը. «Նստած էին տարբեր երկրների նախագահներ ու ասում էին՝ չէ որ նա մերն է, մեր պարծանքն է»։

Երգչուհին ամենուր խոսում է իր հայկական արմատների մասին, համերգների կազմակերպիչներից մշտապես պահանջում է, որպեսզի հիշատակվի իր հայկական ազգանունը։

«Մայրս ուկրաինուհի է, բայց ես ինձ միշտ հայ եմ զգում։ Ես մեծացել եմ Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալով։ Հայրս մշտապես պատմում էր հայերի մասին ու ասում ամենագլխավորը՝ դու հայուհի ես, մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։

Որտեղ էլ ելույթ եմ ունենում, միշտ իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով»,- ասաց Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը։

Նա սպասում է, որ Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար Թուրքիան «ներողություն» բառը կարտասանի ու կճանաչի 1,5 միլիոն հայերին ցեղասպանելու փաստը. «Գերմանացիներն անընդհատ ներողություն են խնդրում, օգնում են հրեաներին։ Դա ցույց է տալիս նրանց քաղաքակրթական, մշակութային մակարդակը։ Չգիտեմ՝ կապրեմ մինչև այն պահը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու երազում եմ, որ ինչը հայկական է, կոչվի  հայկական, չոչնչացվեն հայկական խաչքարերը, հուշարձանները»։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-րդ թատերաշրջանի շրջանակում հյուրընկալել է Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանին, ով սեպտեմբերի 7-ին և 11-ին երևանյան հանդիասատեսին կներկայանա հոբելյանական  ներկայացմամբ  և գալա համերգով։ Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին Օպերային թատրոնի բեմում Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը հանդես կգա Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով, սեպտեմբերի 11-ին կկայանա սոպրանո Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային  գոհարների մատուցմամբ։

Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանին ասաց, որ համերգի բացմանը կկատարի Դեզդեմոնայի դերերգից երկու հատված՝ ի պատիվ իր լավ ընկերոջ՝ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի։

«Երբ ես գալիս էի Հայաստան, նա միշտ ինձ դիմավորում էր, հյուրընկալում իր տանը։ Վերջին այցիս ժամանակ նա ինձ նվիրեց սրբապատկեր, որն այժմ իմ տանն է»,- հիշեց Մարիա Գուլեգինան։

Ավելի քան չորս տասնամյակ Մարիա Գուլեգինան մեծ ճանաչում ունի օպերային դասական արվեստում, համագործակցել է աշխարհի մեծագույն երգիչների և դիրիժորների հետ, որոնց թվում են Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Ռենատո Բրյուսոնը, Վալերի Գերգիևը և այլոք: Մարիա Գուլեգինան բազմաթիվ hեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Բելլինիի մրցանակ, Ջովանի Զանատելլոյի մրցանակ Արենա դի Վերոնայում իր դեբյուտի համար, Մարիա Զամբոնիի ոսկե մեդալ, Օսակայի փառատոնի ոսկե մեդալ և այլն:

«Իմ կարիերայի 41 տարիների ընթացքում ես համագործակցել եմ մեծագույն երգիչների, դիրիժորների հետ»,- ասաց երգչուհին։

Ասուլիսի ժամանակ նաև հայտարարվեց առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթի» մեկնարկի մասին, որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։

Մարիա Գուլեգինայի տնօրեն Պոլինա Դի Գրանդեն ասաց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել և համագործակցել մեծ ճանաչում ունեցող օպերային երգչուհու հետ։

«Մենք առաջիկա համերգներին շատ հանգամանալից ենք պատրաստվել։ Այսօր ուզում եմ հայտարարել Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային առաջին մրցույթի մասին։ Երբ այս մտահղացմամբ դիմեցի օպերային թատրոնի ղեկավարությանը, մեծ ոգևորությամբ ընդունվեց ու սկսեցին աջակցել մեզ։ Նման մրցույթ անցկացնելը կարևոր քայլ է Հայաստանի համար, միջազգային երաժշտական աշխարհի համար կարևոր իրադարձություն է»,- ասաց Պոլինա Դի Գրանդեն։

Նա նշեց, որ այս մրցույթին իրենք կարևորում են նաև դրամատիկ սոպրանոների մասնակցությունը։ Նա նշեց՝ որպես մրցույթի տնօրեն, իր կողմից հատուկ մրցանակ կսահմանվի՝  նվիրված օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանին։

Պոլինա Դի Գրանդեն ասաց, որ առաջիկայում մրցույթի կայքը պատրաստ կլինի, կհստակեցվեն  հայտերի ընդունման, ընտրության ու մրցույթի անցկացման ամսաթվերը։ 



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Պուտինը պահանջել է բանակը համալրել պատրաստված կադրերով
Ռուսական բանակը պետք է համալրվի պատրաստված անձնակազմով, այդ թվում՝ նոր ռազմական շրջաններում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
22:40
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց...
Աղբյուր` Panorama.am
22:27
Կառավարությունից ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, ԳԱՂՏՆԻ մակագրությամբ մի պատասխան ոչնչի մասին. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է «Թշնամին ինտենսիվորեն յուրացնում է Արցախը՝ հեռանկարում...
Աղբյուր` Panorama.am
22:00
Պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները
ՀԱՕԿ-ից հայտնում են. «ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց...
Աղբյուր` Panorama.am
21:52
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության՝ հայ-իրանական սահմանի ստորաբաժանում
«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին Հայաստանի հարավային շրջաններ ամենամյա ավանդական շրջագայության ժամանակ սեպտեմբերի 17-ին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Որոնվում են տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:36
Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է փեյջերի ենթադրյալ պայթեցման...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել
«Temu» առցանց առևտրի խանութից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել, այդ թվում՝  Հայաստանից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գիտական արշավախումբը շերտ առ շերտ բացում է հին Կապանի գաղտնիքները
Զբոսավար Դավիթ Հակոբյանը գրում է․ «Միջնադարյան Կապան՝ շրջապատված յոթ բերդերով... Այն ամեն օր, աչքի առաջ նորովի է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ
Պայթյունների ձայները, որոնք նման են փեյջերի պայթեցմանը, որոտացել են Լիբանանի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
 ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Թուրք ընդդիմադիր պատգամավոր. Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանի
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանական ֆրակցիայի...
Աղբյուր` Panorama.am
18:55
2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է շուրջ 301 000 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Համաձայն որի՝ 2024 թ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
 «Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և...
Աղբյուր` Panorama.am
17:55
Միջազգային դատական գործընթացները խաղաղությանը երբեք չեն կարող հակադրվել. Եղիշե Կիրակոսյան
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ գործերը շարունակվում են, իրավական ընթացքը  շարունակվում է, մենք ակնկալում են վճիռ»,-Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:51
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 18-ին, 22-23-ի երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության հերթական զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում
ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության «Մարտական Համագործակցություն» հերթական զորավարժությունը կանցկացվի Ղազախստանում։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացումը՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:30
Wildberries-ի գրասենյակում որ կողմն է առաջինը կրակ բացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ
Wildberries-ի գրասենյակի մոտ կրակ բացած անձինք ընկերության անվտանգության աշխատակիցներ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է շուկայի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աշխարհում տարածվում է Covid-ի նոր, ավելի վարակիչ շտամը
Գիտնականները ահազանգում են COVID-19-ի նոր, ավելի վարակիչ տեսակի մասին, որը կոչվում է XEC, որն այժմ ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղադրող դատախազի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց դատարանին, որ իրեն հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են Դադիվանք
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգազմը. Նաիրա Զոհրաբյան
Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է հսկա փոսը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 18-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
12:31 18/09/2024

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}