Հրդեհվել է ՀԿԵ քարշային ենթակայանը
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է՝
Այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հյաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են Ընկերության ենթակայանները: Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման:
Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին