Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ. Անահիտ Մանասյան
«Ես կխնդրեմ այդ հարցերը տիկին Վարդապետյանին հղել։ Սա, ըստ էության, իմ գնահատման հարցը չէ։ Այլ մարմիններ կան, որոնք շահերի բախման և մնացյալ այլ հարցն են քննարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անունից մատուցված ճաշի մասնակցությանը, որին ներկա էր նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ սոցիալական միջոցառումների ժամանակ հավաքվում են և միասին մասնակցում միջոցառումների։
«Խոսքը պաշտոնական բարեկամական ճաշի մասին էր՝ տարբեր պետություններից եկած հյուրերի մասնակցությամբ»,- ասաց Մանասյանը։
Հարցին՝ «ձեզ ավելի շատ ՔՊ-ականների հետ են տեսնում, քան քաղաքացիների իրավունքները պաշտպանելիս, ձեզ ասում են ՔՊ-ի կին, ասոցացվում եք ՔՊ խմբակցության հետ», նա ասաց. «Ես այն բացառիկ Մարդու իրավունքների պաշտպաններից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ և իմ օրվա հիմնական մասը չեմ անցկացնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է կամ քաղաքացիների հետ շփումներով, կամ խնամքի հաստատություններում եմ։
Ես անձնապես սոցիալական նախաձեռությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար:
Միջոցառման ժամանակ Աննա Հակոբյանին ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ա շխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին Աննա Հակոբյանին նույնպես ուղեկցել են Աննա Վարդապետյանն ու Անահիտ Մանասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան