Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում դատարան կուղարկեն
Ադրբեջանի գլխավոր դատախազ հայտնել է, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, և գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան: Այս մասին գրում է news.ru կայքը։
Կայքը նաև գրում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Այս տարվա հունիսին Բաքուն հայտարարել էր այս գործերով հետաքննության ավարտի մասին։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- Վստահ եմ՝ արդարությունը կհաղթի և Բակո Սահակյանը, Արցախի ռազմական և պետական գործիչները, բոլոր գերիները կվերադառնան տուն. Վանեցյան
- Իմ հուշերում Բակոն նստած է Ստեփանակետի իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին. Միքայել Մինասյան
- «Ժողովուրդ». Կտրուկ վատացել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և Լևոն Մնացականյանի առողջական վիճակը
- Ինչո՞ւ չի կանխվել Դավիթ Բաբայանի՝ որպես պետական գաղտնիք կրողի փոխանցումը Ադրբեջանին. Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին
- Politico-ն բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
- ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը
- Նախատեսված էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի Բաքվում գերության մեջ. Մետաքսե Հակոբյան
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
- Ադրբեջանի կողմից գերեվարված Դավիթ Իշխանյանը 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ
- Սիրանուշ Սահակյան. Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ
- Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները
- «Հրապարակ». Պարզվում է՝ Դավիթ Մանուկյանն ինքն է որոշել, որ ուղեկցի Ռուբեն Վարդանյանին
- Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Դավիթ Բաբայանին
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին