Միրզոյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու իրական պատճառն ակնհայտ է․ Թորգոմ Ասատրյանի պաշտպան
«Դատական նիստին Արարատ Միրզոյանը պնդեց, որ նույնականացնում է Թորգոմ Ասատրյանին՝ դիմագծերով, մարմնակազմությամբ, դետալային առումով որևէ հանգամանքի մասին չնշեց։ Մինչևույն ժամանակ պատաստանելով, հարցին, թե արդյո՞ք Թորգոմ Ասատրյանը սափրված էր դեպքի ժամանակ ,թե՞ ոչ, մազերի, երկարությունը, ինչ հագուստով էր․․․ այս հարցերի վերաբերյալ ոչ մի պատասխան չտվեց՝ ասելով, որ չի հիշում, չի կարող ասել։ Մնում է զարմանալ, թե ինչպես է հնարավոր մեկ- երկու ակնթարթ իբրև տեսել է պաշտպանյալիս, չորս տարի անց դատարանում տեսնելիս անմիջապես նույնականացնում է։ Ֆենոմենալ հիշողության մասին է խոսքը գնում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպանը՝ Արագած Զաքարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործը դատարանում է. մեղադրյալը մարզիկ 23-ամյա Թորգոմ Ասատրյանն է: 24-ամյա մեղադրյալը, որն անցած տարվա փետրվարից կալանավորված է, չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արման Սողոմոնյանն այն աբսուրդ է որակում:
Զաքարյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ Միրզոյանի խոսքով՝ դեպքի ժամանակ անգիտակից վիճակում չի եղել։
«Այո, հարվածներ ստացել է, որի արդյունքում զրկվել է պաշտպանվելու հնարավորությունից, պառկած վիճակում գիտակցությունը տեղն է եղել, չի կարողացել պաշտպանվել, սակայն հստակ տեսել և լսել է ինչ է կատարվել և այդ ամեն ինչն իր մեջ տպավորվել է»,- հավելեց պաշտպանը։
Ըստ պաշտպանի՝ դատական նիստը դռնփակ անցկանելու հիմքում դրվել էին երկու հանգամանք․ «Առաջինը՝ Միրզոյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները չհրապարակվել և հասարակությանը հայտնի չդառնա և երկրորդը՝ ելնելով արդարադատության շահերից, անվտանգությունից, բայց իրական պատճառն ակնհայտ է՝ Արարատ Միրզոյանի ցուցմունքը հասարակությանը հասու չլինի, չտեսնի և իմնա, թե ինչ բովանդակության ցուցմունք է տվել Միրզոյանը»,- ասաց նա։
Պաշտպանը նաև հավելեց, որ կներկայացնեն մի քանի միջնորդություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան