«Ժողովուրդ». «Հայփոստ»-ը չի վճարում Մեղրի համայնքի աղբահանության մասով կուտակված պարտքը, իսկ Կոնջորյանի կնոջ 10.5 միլիոն աշխատավարձը վճարում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Աջ ու ձախ ֆինանսական կարգապահության դասեր տվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ենթակայությամբ գործող «Հայփոստ ՓԲԸ»-ն չի վճարում Մեղրի համայնքի աղբահանության մասով կուտակված պարտքը։ Բանը հասել է նրան, որ սահմանամերձ համայնքը դատարանի միջոցով է փորձում ստանալ իր պարտքի հասանելիք գումարը։
Այդ նպատակով հարուցվել է վարչական վարույթ, որի մասին երեկ ծանուցվել է ՔՊ-ականների հուսալի օրրան «Հայփոստ»-ը, որտեղ իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձը տարեցտարի ավելանում է` 2021 թվականին 6.8 միլիոն դրամ էր, 2022 թվականին դարձավ 9.5 միլիոն, 2023 թվականին՝ 10.5 միլիոն դրամ։
Կոռուպցիան սա՜ է, պարո՛ն Փաշինյան՝ Ձեր ղեկավարման դարաշրջանը։
Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ընդամենը «Հայփոստ»-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավարն է, որը հասարակ հաստիք է այդքան բարձր աշխատավարձի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։