Ինչո՞ւ ՀԷՑ-ը չի կարողանում բարելավել սպասարկումը. Գործադիրի նիստում անդրադարձան հարցին
«Հաճախակի դարձած հոսանքազրկումների պատճառը նոր միացող բաժանորդների թվի ահռելի ավելացումը»,-կառավարության նիստում հայտարարեց Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, դրա հետևանքով նաև ներդրումների առյուծի բաժինը կատարվում է այդ, ոչ թե սպասարկման բարելավման ուղղությամբ։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որ ազատ միջոցներ լինեն ընկերության մոտ, կար ներդրումների սահմանափակումներ, հանվել են, որպեսզի ուղղվեն սպասարկման բարելավմանը, անցած տարի մենք ավելացրեցինք նոր միացողների վճարները։ Սա նույնպես որոշակի գումար է ավելացնելու ընկերությունում»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Նա նշեց, որ ձեռնարկված միջոցառումները դեռ բավարար չեն, սպասարկման բարելավման ուղղությամբ հարցերը դեռ քննարկվում են։
Փաշինյանն ասաց, գյուղերում մարդիկ իր այցերի ընթացքւոմ հաճախ են բարձրացնում հոսանքազրկումների հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 3 տարում Երևանի մատակարարման ցանցին Գյումրիի ու Վանաձորի բաժանորդների թվով միացումներ են արվել. ՀԷՑ
- ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մանրամասներ է հայտնել հոսանքի անջատումների խնդրից