Չինաստանն անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցելու վերաբերյալ դիմումին
Չինաստանն անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցության համար ներկայացված դիմումին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Չինաստանի արգործնախարար Մաո Նինգը հայտնել է, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է աջակցել ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ի համագործակցությանը։
«Չինաստանը, BRICS-ի մյուս անդամ երկրների հետ միասին, պատրաստ է շարունակել BRICS-ի անկեղծ և փոխշահավետ համագործակցության ոգին»,-նշել է նա:
Նշենք, որ ԲՐԻՔՍ-ը (անգլ.՝ BRICS -Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել էր լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Պարբերականը նշել էր, որ Թուրքիան դիմել է BRICS-ին՝ ԵՄ-ին անդամակցելու համար գործադրած ջանքերի դիմաց առաջընթացի բացակայությունից հիասթափված լինելու պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան