Ջրափիի՝ դասվար փնտրող աշակերտների համար ուսուցչուհի են գտել
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ջրափի գյուղի դպրոցի առաջին դասարանցիները, որոնք սոցցանցերում ֆլեշմոբ էին անցկացնում՝ նկարահանվելով տեսահոլովակում ու դասվար փնտրելով, արդեն ունեն ուսուցչուհի։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ն ու մանրմասնում, որ մինչ դասվարի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի կայանալը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն է օգնել համապատասխան կադր գտնել առաջին դասարանցիների համար։
Նա Գյումրիից է, նորավարտ կադր է, կրթություն է ստացել Շիրակի պետական համալսարանում։ Դասվարը Ջրափի կհասնի առավոտ շուտ՝ գնացքով, կվերադառնա մեքենայով, պետությունը, ինչպես բոլոր երթևեկող ուսուցիչների դեպքում, կհատուցի նրա ծախսերը։
Ջրափիի դպրոցն այս տարի ունի 5 առաջին դասարանցիներ, բոլորը տղաներ են։ Դպրոցի աշակերտների թիվը 77 է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան