Կլոուների նախաձեռնությունները լուրջ չեն քննարկում. Ստեփան Դանիելյան
«Այդ մարդկանց նախագծի մասին լուրջ խոսելը նշանակում է զբաղվել հիմարությամբ»,-այսպես արձագանքեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Panorama.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում ԿԸՀ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման ներկայացումը։
Հիշեցնենք, որ այսօր 51 քաղաքացիներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը:
Քաղաքագետը համարում է, որ դրան լուրջ վերաբերվելը մեծ անլրջություն է։
«Ես չեմ ուզում մեկնաբանել կլոուների քայլերը»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ այդ գործիչները, որպես արտախորհրդարանական ուժերի անդամներ հաճախ են հանդիպում կառավարության ղեկավարին ու, կարելի է ենթադրել, ունեն դրա հետ կապված նրա հավանությունը, Դանիելյանը հիշեցրեց կառավարության ու դրա ղեկավարի պահվածքի մասին, ապա նշեց.
«Կարծում եմ՝ դրանք էժանագին քայլեր են, անիմաստ մեսիջներ։ Ոչ մեկ այդ ուժերին ու այդ ուժերին ընդունողներին լուրջ չեն ընդունում։ Դրսում էլ նրանց վերաբերվում են արհմարհանքով»։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան