Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ քանդում է. Ակցիա՝ կառավարության մոտ
«Զովունիում կառուցվում է թաղամաս, անունը Զովեր են դրել, բաց ժողովրդի կեսն ասում է՝ Նիկոլի թաղամասն է, մյուս կեսը՝ Սուրեն Պապիկյանի։ Այդ թաղամասի պատճառով քանդում են մեր գործարանը, որն այդ նոր թաղամասի հարևանությամբ է»,- լրագրողներին ասաց Սամվել Թորոսյանը, ով գործարանի աշխատակիցների հետ կառավարության մոտ ակցիա է անում՝ բարձրաձայնելով խնդրի մասին։
«Իմ գործարանի մի մասն են քանդում։ Մենք այդ գործարանը զրոյից սարքել ենք, գիշեր-ցերեկ աշխատել ենք։ Նիկոլի ընկերները եկել ու քանդում են։ Թե ինչ իրավունքով, չգիտեմ։
Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ քանդում է։ Կոնկրետ այս ամեն ինչը ես իրեն եմ վերագրում։ Իսկ եթե ինքը տեղյակ չէ այս ամեն ինչից, իր ստորադասներն ինչեր են անում այս երկրում, ուրեմն անմեղսունակ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ լինելով երկրի ղեկավար, տեղյակ չէ, թե Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պեստրոսյանն ինչով են զբաղված։
Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն ինձ ասում է, որ այդտեղ թաղամաս չկա, բայց շենքներն արդեն կանգնեցված են»,- պատմեց Ս. Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։