Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին արդեն շահագործվում է 7 տարի, սակայն Ջավախքում տնտեսական փոփոխություններ չեն նկատվում
Միջազգային ենթակառուցվածքային նախագիծը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին անցնում է Ջավախքով, իսկ գլխավոր երկաթուղային կայարանը պետք է տեղակայվի Ախալքալաքում։ Այս ճանապարհը Եվրոպան Ասիային Այս ամենը վկայում էին, որ Ջավախքի փոքր մարզը պետք է արագ տեմպերով զարգանա, սակայն ԲԹԿ-ն շահագործվում է արդեն 7 տարի, իսկ շրջանում ակնհայտ տնտեսական փոփոխություններ չեն նկատվում։ Jnews-ը գրում է, որ վերջին 7 տարիների ընթացքում այս ամենից տեղական բյուջե մուտք են գործել միայն մունիցիպալ հողերի օգտագործման հարկային եկամուտները:
ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017 թվականի նոյեմբերին, սակայն ճանապարհը դեռ շահագործվում է փորձնական ռեժիմով, իսկ շինարարական աշխատանքները շարունակվում են։
Շինարարական աշխատանքներում Ջավախքից եզակի մարդիկ, կամ առավելագույնը տասնյակ մարդ է աշխատել։ Շինարարական ընկերությունները տեղաբնակներից, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիներից, հիմնականում աշխատանքի էին ընդունում Մառնեուլի բնակիչներին։ Հարցին, թե ինչու Ջավախքի տեղաբնակներին աշխատանքի չեք ընդունում, շինարարության պատասխանատու «Ազերինսաաթսերվիս» ընկերությունից պատասխանում էին, որ տեղացիները չգիտեն իրենց տեխնիկայով աշխատել։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը նշել է, որ հիմա էլ շատ անհասկանալի բաներ են կատարվում թե՛ ԲԹԿ-ի շուրջ, թե՛ նրա ներսում։
«Սկզբում խոստացել էին, որ աշխատատեղեր կբացեն, որտեղ կաշխատեն տեղացիները։ Աշխատում են, բայց նրանք շատ քիչ են, այն էլ սևագործ աշխատանքն են անում»,- ասել է նա։
Շրջանի բնակչությունը ԲԹԿ-ից դրական փոփոխություններ չի զգում: Դեռ այն գյուղերի բնակիչները, որտեղով անցնում է երկաթուղային գիծը, խոսում են միայն իզուր կորցրած սեփականության կամ երկաթուղու պատճառով մարդկանց ու անասունների տեղաշարժի անհարմարության մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան