Հասարակություն 09:20 06/09/2024

Հոկտեմբերի 2-ին էր, պայթյունի վայրից հանեցինք հղի կնոջ դիակ և մարմնի մասունքներ. ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ

Արամ Ասրյանը ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի պետն էր՝ կոչումով գնդապետ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Արցախից դուրս է եկել 2023-ի հոկտեմբերի 3-ին, երբ մի խումբ փրկարարների հետ մինչև վերջ կատարել է իր առաքելությունը, իսկ հեռանալուց առաջ նկարվել է վարչության շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ․․․ 

«Ապառաժ»-ի հետ զրույցում Արամ Ասրյանը պատմել է. «Սեպտեմբերի 19-ին շրջափակված Արցախում սովորական առօրյա էր։ Առավոտյան ոտքով գնացի աշխատանքի․ ծառայողական մեքենան վաղուց կանգնած էր, վառելիք բոլորովին չկար։ Հիմնարկում նույն առօրյան էր, մարդիկ մտահոգված էին, քանի որ իրավիճակն օրեցօր ավելի էր բարդանում, և հույս չկար, որ կբացվի Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը։ Ժամը 1-ին դուրս եկա աշխատավայրից և կնոջս հետ պատրաստվում էի գնալ տուն՝ ճաշելու։ Արդեն հասել էինք Ղլիժբաղ կոչվող տեղամասը, և մինչև մեր տուն մնացել էր քիչ ճանապարհ, երբ հանկարծ սկսվեցին հրետակոծությունները։ Քանի որ Ղլիժբաղի վերևի մասում էի գտնվում, նայեցի ու տեսա, որ ռմբակոծվում են Խնապատի դիրքերը։ Հասկացա, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Կնոջս ուղարկեցի տուն, ես հետ դարձա ու համարյա վազելով հասա բաժին։ Ճանապարհին զանգեցի հերթապահ մաս ու հրահանգեցի, որ բաժնի տարածքից դուրս հանեն հրշեջ մեքենաները ու տանեն տարբեր ուղղություններով։

Հետո անձնակազմով զենք ստացանք ու գնացինք մեզ համար նախօրոք նախատեսված պահակակետերը։ Անձնակազմիս թողնելով այնտեղ՝ ես գնացի Ասկերանի վարչակազմ՝ իմանալու մեր հետագա անելիքները։ Իրավիճակը շատ բարդ էր։ Հրահանգվեց ուժեղացնել մեր կողմից վերահսկվող պաշտպանական դիրքերը։ Այդ օրը մնացինք մեզ վստահված կետում։

Հրետակոծությունները չէին դադարում։ Որոշում կայացվեց բնակչությանը տարհանել Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Մեքենաներ տրամադրվեցին, և համատեղ ուժերով կազմակերպեցինք մարդկանց տարհանումը, որից հետո ես վերադարձա մեր հենակետը։ Տղաներին հերթափոխ էր հարկավոր։ Կամավորական ջոկատներ ևս կային, որոնք պետք է մեզ փոխեին, սակայն որոշակի խնդիրներ էին առաջացել և փոխարինող չկար։ Տղաներին ուղարկեցի հանգստանալու, որ կարողանան ուժ հավաքել, որովհետև չի իմացվի, թե ինչ կլինի վաղը։

Հաջորդ օրը նորից գնացի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի մոտ ու այդ ժամանակ լուր ստացա, որ մեր հենակետում հերթապահություն է պետք։ Անձնակազմիս տղաներից մեկի՝ Արմեն Սարգսյանի հետ գնացի հենակետ, որտեղ մի քանի ժամ երկուսով հերթապահեցինք․ այդպես էլ մեզ փոխարինող չեկավ։

Ժողովրդի մեջ խառնաշփոթ էր ու խուճապային իրավիճակ։ Վառելիք չկար, մարդիկ չգիտեին ինչ անեն։

Սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունը երկրորդ մահաբեր հարվածն էր մեր ժողովրդին։ Այդ պահին իմ անձնակազմից Կարեն Մելքումյանը և Արմեն Սարգսյանը ևս այնտեղ էին։ Լուրը լսելուն պես հասա դեպքի վայր։ Կարելի է ասել՝ առաջին վիրավորներին իմ անձնակազմի տղաներն են հասցրել հիվանդանոցներ։

ԱԻՊԾ բոլոր ծառայողները՝ ղեկավարության գլխավորությամբ, դեպքի վայրում էին։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում էր այնտեղ։ Մարդիկ վառվում էին մեր աչքի առաջ․ այդ աղեկտուր օգնության ճիչերը դեռ հնչում են իմ ականջներում։ Ասես դժոխքում լիենեինք, որտեղից փրկություն չկար։ Վառվածներին հանում էինք ու տեղափոխում շտապօգնության մեքենաները։ Շատերն այդ պահին ողջ էին, բայց հետո լսեցինք, որ մեծամասնությունը ճանապարհին մահացել է։ Չեմ հավատում, որ այդ օրվա ապրումները, սոսկալի պատկերները երբևէ կմոռացվեն ականատեսների հիշողությունից․․․

Սեպտեմբերի 26-ին ադրբեջանցիների կողմից 2 մեքենա բենզին տրամադրվեց։ Մի մասը Ասկերանում բաժանվեց մարդկանց՝ մեր ծառայության և ոստիկանության հետ համատեղ հսկողությամբ, որպեսզի չկրկնվի նախորդ օրվա աղետալի դեպքը։

Սեպտեմբերի 26-27-ին վառելիքը բաժանվեց Ասկերանի և տարբեր համայնքներից եկած քաղաքացիներին։ Այդ ժամանակ իմ անձնակազմից մնացել էին 4 հոգի՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Մելքումյանը, Վահագ Մելքումյանը, Աշոտ Բաբայանը, Հրանտինե Հայրիյանը։ Մեզ միացավ նաև մեր հին ծառայող Արայիկ Սարգսյանը։

Տարբեր բաժինների փրկարարների հետ, ովքեր մնացել էին Արցախում, գնում ենք դիահերձարան, որտեղ օգնելու խնդիր կար։ Մինչև սեպտեմբերի 28-ի լույս գիշերվա ժամը 4-ը  աշխատում էինք, հետո գնացինք վարչությունում մի 2 ժամ հանգստանալու։ Առավոտյան խնդիր ստացանք ու նորից գնացինք պայթյունի վայրը։ Մեր փոքր խմբով այդ օրը մոտ 45 այրված դիակ հանեցինք ու տեղափոխեցինք դիահերձարան։ Հետո տարբեր ուղղություններով դուրս եկանք ու շարունակեցինք որոնողական աշխատանքները։ Վերջին մեր գործողությունը հոկտեմբերի 2-ին էր։ Պայթյունի վայրից հանեցինք հղի կնոջ դիակ և մարմնի մասունքներ։

Փրկարարների հետ միասին մոտ 60 հոգի էինք մնացել Արցախում։ Հասկացանք, որ մենք՝ փրկարարներս, այլևս անելիք չունենք, և հոկտեմբերի 3-ին նախարար Կարեն Սարգսյանի միջնորդությամբ, շարասյուն կազմած հեռացանք Արցախից ու հատեցինք Հակարիի կամուրջը։ Միաժամանակ կարողացել ենք հրշեջ մեքենաներ դուրս բերել Արցախից, որոնք հետագայում հանձնվել են ՀՀ ԱԻՊԾ-ին»։

Մանրամասն՝ սկզբանաղբյուր կայքում (հեղ. Կարինե Բախշիյան)։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}