Սեպտեմբերի 9-ին կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ՝ աշնանային համերգաշարը և այն մեկնարկում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով:
Անվանի կոմպոզիտորին նվիրված համերգի ընթացքում կհնչեն հեղինակի՝ Արամ Խաչատրյանին նվիրված Կամերային սիմֆոնիան՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան), ինչպես նաև երկու ռոմանս («Երգ Հիշատակի» խոսք՝ Յուրի Սահակյանի և «Գարունդ հայերեն է գալու» խոսք՝ Համո Սահյանի)՝ սոպրանոյի և դաշնամուրի համար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Աննա Մայիլյանի և Էլեն Կիրակոսյանի (դաշնամուր) կատարմամբ:
Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի «Սերենադ», Աշոտ Ղազարյանի «Երաժշտություն հ. 3», Իրինա Խաչատրյանի «Introlude» և Արսեն Հարությունի «Խաղեր» (դաշնակահար՝ Անահիտ Դիլբարյան) ստեղծագործությունները, որոնք հայ ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ:
Համերգային երեկոն, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ Կամերային երաժշտության տանը և կմեկնարկի ժամը 19:00-ին, կվարի երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Հավելենք, որ փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում ներկայացվելու է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային և սիմֆոնիկ երաժշտություն՝ Երևանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան