Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը
Այս տարվա օգոստոսի 24-ին համացանցային ձեռներեց և ծրագրավորող Պավել Դուրովը հայտնվել է ճաղերի հետևում։ Հայտնի սոցիալական ցանցերի հիմնադիրին Ֆրանսիայում բերման են ենթարկել հենց օդանավակայանի թռիչքուղու վրա։ 39-ամյա գործարարին մեղադրանք է առաջադրվել ծանր մեղադրանքով, որից հետո, սակայն, նա ազատ է արձակվել 5 մլն եվրո գրավի դիմաց։ Այժմ Պավելն անցկացնում է իր օրերը Փարիզում: Երեկ երեկոյան նա առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը։
Դուրովի խոսքով՝ Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանելուց հետո ոստիկանությունը նրան հարցաքննել է չորս օր։ Ձեռնարկատերին սա զարմացրել է, քանի որ սովորաբար նման հարցերը լուծվում են ընկերության պաշտոնական ներկայացուցիչների միջոցով։ Ի միջի այլոց, Պավելը վստահեցրել է, որ միշտ բաց է երկխոսության և խնդիրների համատեղ լուծման համար։ Գործարարը պատրաստ է հեռանալ մի երկրի շուկայից, որը դժգոհ է իր ընկերության քաղաքականությունից.
Ամփոփելով իր ուղերձը՝ Դուրովը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում։ Ծրագրավորողը վստահեցրել է, որ տեղի ունեցած բոլոր իրադարձություններն ավելի անվտանգ կդարձնեն իր հարթակը համացանցի օգտատերերի համար։
«Հուսով եմ, որ օգոստոսյան իրադարձությունները Telegram-ը և սոցիալական մեդիայի ողջ ոլորտն ավելի ապահով և ուժեղ կդարձնեն: Կրկին շնորհակալություն ձեր սիրո և մեմերի համար»,- եզրափակեց Պավել Դուրովը:
Հարակից հրապարակումներ`
- Telegram-ը Դուրովի ձերբակալությունից հետո թարմացրել է իր քաղաքականությունը, հայտնվել է «բողոքարկման» գործառույթ
- Պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին. Դուրով
- ՌԴ-ն էլ Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան ոչ ոք չէր կալանավորել․ Պեսկով
- Պավել Դուրովը ենթարկվել է դատական վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան