Հրայր Թովմասյանի հիշեցումը. Ամեն ինչ ունի իր երկրորդ խաղակեսը
«Ցանկացած մարդու պայքարն ու ակնկալիքն արդարության հասնելու համար է, կլինի իմ, թե ուրիշի գործով։ Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակային, չասեմ պայքար, այն եղել է աշխատանք արդարության համար»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ իր գործով էլ չի կարող այլ բան ակնկալել՝ անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու որոշումներից։
Թովմասյանն ասաց, որ շարունակում է իրականացնել իր պաշտպանությունը։
«Թե ինչ որոշում կընդունվի, դրանից աշխարհը շուռ չի գա։ Ամեն ինչ ունի իր երկրորդ խաղակեսը։ Եվ երկրորդ խաղակեսում շատ ու շատ բաներ կարող են փոխվել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 9-ին
- Պաշտպան. Մեղադրող կողմը չկարողացավ հիմնավորել Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան