Պաշտպան. Հրայր Թովմասյանի գործով դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ
Ամփոփելով պաշտպանական ճառը՝ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը գործով պետք է կայացնի արդարացման դատավճիռ։
Նա թվարկեց դրա համար մի քանի հիմնավորումներ, մասնավորապես քրեական գործը հարուցվել է ոչ իրավաչափ, չի հատատվում է Հրայր Թովմասյանի կողմից ինչ-որ արարքներ կատարելը։
«Ինչո՞ւ եմ ասում ինչ-որ արարքներ, քանի որ հանցակցությունը հստակ սահմանված, նկարագրված չէ, չի համապատասխանում պայմանագրին։ Խնդրում եմ դատարանին կայացնել արդարացցման դատավճիռ»,-ասաց Օրբելյանը։
Դատավորի հարցին ի պատասխան Օրբելյանն ասաց, այս պահին նրան ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնում։
Պաշտպան Միհրան Պողոսյանի խնդրանքով դատարանը մի քանի րոպե ընդմիջում հայտարարեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը ՈՒՂԻՂ
- Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատարանի գործողություններն այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում․ Հրայր Թովմասյան
- Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան