Ուկրաինայում երգչուհի Տաիսիա Պովալիից ցանկանում են բռնագանձել ունեցվածքն ու երգերի սեփականության իրավունքները
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարեց, որ հայց է ներկայացրել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարան (HACC)՝ երգչուհի Տաիսիա Պովալիի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, խոսքը նրա երաժշտության և ութ երգի բառերի հեղինակային իրավունքների բռնագրավման մասին է, ինչպես նաև՝ տուն և երկու մեքենա.
«Ուկրաինայի արդարադատության նախարարությունը բռնագանձում է հայտարարել այն գույքը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն (ֆիզիկական անձանց միջոցով) պատկանում է Տ. Պովալիին։ Մասնավորապես՝ անշարժ գույքի օբյեկտներ (7 հողամաս, բնակելի շենք և տնային տնտեսություն), տրանսպորտային միջոցներ (2 մեքենա), կրակող պարկուճներ (4 միավոր) և երաժշտական ու ստեղծագործական բառերի նկատմամբ սեփականության իրավունքներ (8 երաժշտական ստեղծագործություն)»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է ԱՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան