Մենք խմում ենք զինվորի կենացը, բայց երբեք հարկ վճարողի կենացը չենք խմում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:
Փաշինյանը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, կրթությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այլ թեմաների:
Փաշինյանը նաև խոսել է հանրության շրջանում տարածված պաթոսի մասին։
«Թամադան ասում է՝ Տավուշ աշխարհ, բայց կարելի է ասել Տավուշի մարզ։ Կամ՝ ելույթներ լսեցի սեպտեմբերի դպրոցը 1-ի առիթիվ։ Հասկացա,թե ինչպիսի մեծ բեռ ենք դնում մեր երեխաների վրա։ Դպրոցը՝ դպրոց է, ինչու պետք ա տաճար լինի, կոթող լինի, դարբնոց լինի, կարելի է ուղղակի ասել, որ դպրոցը պետք է դպրոց լինի»,- ասաց նա։
Շարունակելով թամադաներին ցիտել, Փաշինյանը նկատել է, որ ոչ մի հարսանիքին չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար։
«Մենք խմում ենք զինվորի կենացը, բայց ոչ մեկ չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից` հարկ վճարողը հարկ վճարել է, թե չէ։ Մի անգամ ես ասացի՝ աշխատող, արդյունք ստեղծող օրինական մարդը ՀՀ թիվ 1 հերոսն է։ Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, զինվոր, զինվորի սնունդ ու կոշիկ, ներքնազգեստ ու կացարան, նույնիսկ ազգային հերոսի շքանշանը ստեղծվում է միմիայն աշխատող, հարկ վճարող քաղաքացու վճարած հարկի հաշվին»,- ասաց Փաշինյանը։