Telegram-ը Դուրովի ձերբակալությունից հետո թարմացրել է իր քաղաքականությունը, հայտնվել է «բողոքարկման» գործառույթ
Telegram մեսենջերը թարմացրել է իր քաղաքականությունը։ Նորամուծությունները թույլ կտան օգտատերերին հայտնել մոդերատորներին մասնավոր խմբերում «անօրինական բովանդակության» մասին՝ համաձայն սոցկայքի Հաճախակի տրվող հարցերի (ՀՏՀ) բաժնում:
Մինչ քաղաքականության թարմացումը, մեսենջերը ճանաչել է բոլոր Telegram զրույցները, ներառյալ խմբայինը, որպես մասնավոր: Այս կանոնից միակ բացառությունը ալիքներն ու բոտերն էին: Մեսենջերի ադմինիստրացիան դրանց հետ կապված ոչ մի հարցում չի մշակել։
m24.ru-ի հաղորդմամբ, փոփոխությունները կատարելուց հետո «Telegram-ի բոլոր հավելվածներում» կհայտնվեն «բողոքարկում» կոճակը, որոնց միջոցով օգտատերերը կկարողանան մոդերատորներին հայտնել անօրինական բովանդակության մասին։ Սոցցանցի ղեկավարությանը տեղեկատվություն փոխանցելու համար հարկավոր է սեղմել կասկածելի հաղորդագրության վրա և պահել այն, որից հետո էկրանին կհայտնվի մենյու, որում կներկայացվի այս գործառույթը։
Telegram-ի քաղաքականության թարմացումները կատարվել են ավելի քիչ, քան 24 ժամ առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին. Դուրով
- ՌԴ-ն էլ Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան ոչ ոք չէր կալանավորել․ Պեսկով
- Պավել Դուրովը ենթարկվել է դատական վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի
- Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան
- Դուրովի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին