Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի տեքստ 80 տոկոսով համաձայնեցված է. Ալիև
Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում Բաքուն տեսնում է, որ Հարավային Կովկասում խաղաղության կհասնենք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա նշել է, որ խաղաղության փաստաթղթի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։
«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա։