Սկանդալ Իտալիայում. մշակույթի նախարարը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն ներողություն է խնդրել գործընկերներից և իր կնոջից Մարիա Ռոզարիա Բոչիայի հետ արտաամուսնական կապի համար, ով օգոստոսի վերջին պարծեցել է, որ դարձել է նախարարի խորհրդականը խոշոր իրադարձությունների գծով:
Եվրանյուզը գրում է՝ «իսկական սերիալ Իտալիայի կառավարությունում»։
Մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն խոստովանել է, որ սիրային կապ է ունեցել Մարիա Ռոզարիա Բոչիայի հետ։ Եվ բացի այդ, նա նշանակել է նրան որպես իր խորհրդական խոշոր միջոցառումների ժամանակ, ինչով էլ նա պարծեցել էր սոցիալական ցանցերում։
Ինչպես և սպասվում էր, սկանդալ է սկսվել։
«Առաջին մարդը, որից ես պետք է ներողություն խնդրեմ, և նա բացառիկ մարդ է, իմ կինն է։ Ներողություն եմ խնդրում նաև Ջորջա Մելոնիից, ով վստահություն հայտնեց ինձ, չնայած այն անհարմարությանը, որ ես պատճառեցի նրան և կառավարությանը», - ասել է նա։
Վարչապետ Ջորջա Մելոնիին ուղղված նամակում նա նշել է, որ սիրուհին երբեք հասանելի չի եղել գաղտնի նյութերին, և որ բյուջեից նրա վրա ոչ մի եվրո չի ծախսվել։ Նա նաև ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան