Իտալիայի հյուսիսում հեղեղումներ են, մի քանի գետեր դուրս են եկել ափերից
Իտալիայի հյուսիսում հեղեղումներ են, հորդառատ տեղումների պատճառով մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ МИР 24-ի հաղորդմամբ, ճանապարհներին սողանքներ են տեղի ունեցել։
Թուրինից ոչ հեռու ջրի ճնշումից երկու կամուրջ է փլուզվել։ Տեղական բնակավայրերի բնակիչները կտրվել են արտաքին աշխարհից։ Մեկ մարդ անհետ կորել է։ Ծանր վնասվել է ափամերձ գոտին։ Փոթորիկ է բարձրացել Տոսկանայի ափին։
Միլանում ջրով են լցվել փողոցներ, ստորգետնյա անցումներ և նկուղներ։ Մետրոպոլիտենը դադարել է աշխատել; Ջուրը վնասել է էլեկտրացանցը, և քաղաքային ռադիոկայանն իր հիմնադրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել է հեռարձակումը։
Ջենովայում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու գովազդային վահանակներ, կտրել էլեկտրահաղորդման գծերը։
Վատ եղանակը հասել է նաև Հռոմ։ Իտալիայի մայրաքաղաքը նախօրեին տեղացել է հորդառատ անձրև։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան