Գիտնականները փակել են Ազատության պողոտան
ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով դադարեցնել ապօրինի շինարարությունը։ Նրանք կարճ ժամանակով փակեցին Ազատության պողոտան, արգելեցին շինտեխնիկայի մուտքն ու ելքը։
Գիտնականներն արդեն 4 տարի է բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։ Գիտնականները բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին։
Նրանք պայքարում են, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ, նրանց խոսքով, վտանգվելու է ինստիտուտի աշխատանքը: Ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ։ Վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
Բացի այդ, ջրավազանը էկոլոգիական և հրդեհային անվտանգության մի շարք խնդիրներ էր լուծում և բացի այդ ինստիտուտի գործունեությունը խաթարվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան