Հսկայական կոկորդիլոսները «գրավել» են Հնդկաստանի քաղաքներից մեկը
Հնդկաստանում հսկայական կոկորդիլոսները գրավել են Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքը՝ Վիշվամիտրի գետի վարարման պատճառով։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Hindu-ին։
Օգոստոսի վերջին տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղացել։ Գետը հեղեղել է քաղաքի փողոցները։ Ընդհանուր առմամբ, Վիշվամիտրիում ապրում է մոտ 440 կոկորդիլոս: Դրանցից առնվազն 24-ը հայտնաբերվել են Վադոդարա քաղաքի բնակելի թաղամասերում։
«Մեր փրկած ամենափոքր կոկորդիլոսը կես մետր երկարություն ուներ, իսկ ամենամեծը՝ 4,2 մետր: Նրան բռնել են գետի մոտ։ Հետո բնակիչները հայտնեցին հերթական հսկայական կոկորդիլոսի մասին։ Եվ ևս երկուսը` մոտ երեք մետր երկարությամբ, բռնվել են հինգշաբթի օրը», - ասել է անտառային բաժնի տեսուչը։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ բացի հսկայական սողուններից, Վադոդարայի փողոցներում ջրի հետ հայտնվել էին ևս 75 կենդանիներ, այդ թվում՝ օձեր, մոտ 40 կիլոգրամ կշռող երկու խոշոր կրիա ։ Քանի որ գետի ջրի մակարդակն այս պահին իջել էր, բռնված կենդանիներին սկսել են վերադարձնել իրենց բնական միջավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան