Ինչ խնդիրներ են արձանագրվել գաղտնիություն պարունակող տեղեկատվության տարածման հարցում, որ խստացվում է պատիժը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ, փոփոխությունների կատարելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող ԱԱԾ իրավաբանական վարչության պետ Նելլի Մանանդյանը ասաց, որ փոփոխության ընդունումը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրաբավանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, այս ոլորտի հնարավոր իրավախախտումների կանխարգելման, վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ։
«Նախագծի ընդունմամբ ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերտասեչական վերահսկողության իր գործառույթը, դրական ազդեցություն կունենա ոլորտում կատարվող խախտումները չկրկնելու, ծավալը նվազեցնելու, գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար նպաստավոր պայմանները բացառելու համար»,- ասաց նա։
Ն. Մանանդյանը նշեց, որ ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք: Նշվել է, որ տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ո՞ր գերատեսչությունում, իրավաբանական անձանց շրջանում են խնդիրներ արձանագրվել, ինչ տեսակի խնդիրներ են եղել, որ այս խստացումը հնարավորություն կտա լուծելու խնդիրները։
Նելլի Մանանդյանն ասաց, որ հիմա գլոբալ խնդիրներ չի նշի, բայց խնդիրւ կայանում էր նրան, որ կա օրենսդրական բաց։
Մանրամասն տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան