Աշոտյանի գործով առանցքային վկան կապ է տեսել Արմեն Մուրադյանի ու քննիչների՝ իրեն ուղղված հարցերի մեջ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում երեկ շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։
«Առավոտ»-ը մանրամասն կերպով ներկայացրել է դատավորի հարցերին վկայի հնչեցրած պատասխանները։ Ակոպյանը մասնավորապես նշել է.
«Քննիչները, երբ ինձ հետ այս աշխատանքը կատարել են, նույն նախադասությունները՝ նույն ստորակետով, ինչ Շուշանն ու Մուրադյանն էին ինձ հետ խոսում, մեկ օր հետո քննիչները տալիս էին ինձ այդ հարցերը։ Հասկացա, որ այս ամենում կապ կա։ Ասոցացվում էր իրար հետ նաև դեռ էն ժամանակ, երբ Մուրադյանը մի բան էր գտնում, ամեն ինչ կապում էր Արմեն Աշոտյանի հետ:
Վերջը ինչ-որ բան գտել է, համաձայնության է եկել, էս մարդն էլ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, շատ հարմար իրավիճակ է ստեղծվել, որ ինքն իր ուզածն այս խարույկից ստանա, էս իշխանությունն էլ՝ իրենցը։
Կարծեմ օգոստոսին էր՝ էլի մոտեցա Արմեն Աշոտյանին, խնդրեցի՝ «լայվերից» տուժում ենք մենք։ Հետո, երբ եղան «լայվեր», որոնք փաստացի մարդկանց անձնականին կպան, ես արդեն ամեն վայրկյան սպասում էի, որ այդ ծանրությունը ընկնելու է իմ վրա, մանավանդ, որ հայտնի էդ մարդիկ որոշակի հեռակա բարեկամական կապ ունեն իմ կնոջ կողմի հետ, իմ ընկերոջ փեսան է․ խոսքը Արգիշտի Քյարամյանի մասին է։
Ամեն օր սպասում էի, որ ինձ հասանելին պետք է ես ստանամ, էդ ծանրությունն ընկավ իմ ուսերին։ Ու արդյունքում ես կորցրի շատ մոտ մարդիկ, իմ ընտանիքի անդամ կորցրի՝ խոսքը Մարթայի մասին է, կորցրի մեծ շրջապատ, որի մեջ եղել եմ՝ որպես պարկեշտ մարդ, ես այդ ամենը կորցրի»։
Դատավորի մեկ այլ հարցին ի պատասխան, թե Արմեն Մուրադյանը արգելե՞լ է Բժշկականի աշխատակիցներին հանգստանալ Ծովասարում, վկան պատասխանել է․ «Գայթակղիչ է ասել՝ այո, բայց փաստ չունեմ»։ Նախագահող դատավորն ասաց՝ «Ձեր գայթակղությունները պահեք Ձեզ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նշենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման հոդվածների հատկանիշներով։ Աշոտյանն ու նրա փաստաբանական թիմը մեղադրանքները որակում են շինծու, նշում, որ Աշոտյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական է։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի գործով վկայի ցուցմունքը հարամում է սարքած քաղաքական ճաշը. Զոհրաբյան
- Սա այն դեպքն է, երբ արարքը ոչ միայն հանցագործություն չէ, այլև հանրօգուտ է եղել. Աշոտյանի պաշտպան
- Արմեն Աշոտյանի գործով նիստն ընթանում է դռնփակ
- Տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է. Սուրենյանց
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
- Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց վկայի չներկայանալու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան