Քաղաքական 16:17 06/09/2024 Հայաստան

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությաան վերաբերյալ

Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունել է Արցախի Հանրապետությանվերաբերյալ բանաձև:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում տեղադրված է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը հայերենով.

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները,

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը,

Ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային բռնությունների սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,

Ճանաչելով հակահայկական ատելության խոսքի և ցեղասպանական մտադրությունների պատմությունը, որն Ադրբեջանի լրատվամիջոցները, քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարներն են տարածել,

Ընդունելով, որ Ադրբեջանը կալանավորել է հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին, որոնցից ոմանց գտնվելու վայրերը դեռ անհայտ են,

Ճանաչելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը,

Ընդունելով 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն՝ միանալու Հայաստանի Հանրապետությանը կամ անկախ պետություն դառնալու նպատակով, որոնք երբեք միջազգային ճանաչում չեն ստացել,

Ընդունելով, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ կանխելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, որը հանգեցրել է թերսնման, սովից մահվան և հոգեբանական վնասի,

Հիշեցնելով 2023 թվականի փետրվարի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը,

Հիշեցնելով նաև 2023 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձը,

Ճանաչելով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և նոյեմբերի որոշումները չկատարելը,

Ճանաչելով, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղը՝ 200-ից ավելի զոհերի և 100,000 հայերի հարկադիր տեղահանման ելքով,

Ընդունելով միջազգային մտահոգությունները Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ,

Ընդունելով միջազգային իրավաբանների, ՄԱԿ-ի ներկա և նախկին պաշտոնյաների, այլ կազմակերպությունների ու գիտնականների կարծիքները՝ ցեղասպանության վտանգի և Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ,

Ճանաչելով, որ Ադրբեջանը 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ է,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 1949 թ. Ժնևյան չորս կոնվենցիաների, 1954թ. Հաագայի մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի և 2006թ. Բռնի անհետացումների դեմ բոլոր անձանց պաշտպանության կոնվենցիայի անդամ է,

Ճանաչելով, որ Ադրբեջանը Խոշտանգումների դեմ 1984 թ. կոնվենցիայի, ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման 1965թ. կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի անդամ է,

Ճանաչելով, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ ընդունելով Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:

Հետևաբար՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝

1. Հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:

2. Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:

3. Հայտարարում է, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

4. Հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:

6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:

8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:

10. Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

11. Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:

13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:

14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:

15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։

Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին:

Ամբողջական հայտարարությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կայքում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:45
Մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ. Սեյրան Օհանյան
«Մեր համար Արցախի հարցն ամենացավալին է, այն չի ավարտվել, որովհետև՝ Արցախի վերաբերյալ հակամարտությունն ավարտված չէ։ Ադրբեջանն իր հանցավոր...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան
«Ըստ մեր թողած սպառազինության գնման պլանի, նկատի ունեմ, որ պայմանագրերն ու գումարները դրա համար պատրաստ էին, նախատեսված էր գնել շուրջ 2500...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
«Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը  նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր...
Աղբյուր` Panorama.am
11:31
Փաշինյան. Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞...
Աղբյուր` Panorama.am
11:27
Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
Բրիտանական թանգարանում պահվող  Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, արդեն Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ. Տիգրան Ավինյանը Երևանի հեղեղման մասին
«Ես իհարկե կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար և անձրևատար համակարգը բավական հին և մաշված է և այդտեղ էական ներդրումների կարիք կա»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ քիչ առաջ Երևանում հնչեցրած հայտարարությանը, գրում է. «Բաքու ժամանող...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով...
Աղբյուր` Panorama.am
11:04
Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»-  Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
10:59
Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Այցելելով Երևան՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը հայ ժողովորին ու կառավարությանը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վահե Հովհաննիսյան. Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Մենք աջակցում ենք սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության  սկզբունքների...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Հոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին
Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական ​​մրցանակը
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի հրամանագրով կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նոր մահափորձ Թրամփի դեմ
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափրոձ է տեցի ունեցել։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:00
Փաշինյանի քեռու շոկոլադի խ տառը
Խաղաղության պայմանագրի՞ց սկսեմ, Աժ-ի միջազգային չափանիշներին, վերջապես համընկումի՞ց, Միրզոյանի՝ Ալիևին իրենց կախականջ լսարանի հետ...
Աղբյուր` Panorama.am
22:12
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տորում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթեցին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակներ տարան։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:05
Ստեֆան Սեժուրնեն և Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են...
Աղբյուր` Panorama.am
22:00
ՀՀ ԱԺ-ն Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի համար ծախսել է 326 մլն դրամ
ՀՀ ազգային ժողովը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար ծախսել է շուրջ 326 մլն դրամ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը կմասնակցի գեղեցկության մրցույթին
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ֆեյսբուքյան իր էջում, որի հետնապատկերում Նիկոլ Փաշինյանն է,  գրել է. «Ողջույն իմ սիրելի հետևորդներ,...
Աղբյուր` Panorama.am
20:54
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։  «Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում, առաջին զոհերը Ռումինիայում են
Կենտրոնական Եվրոպայում մտահոգված են, որ կկրկնվի  1997 թվականի դեպքերը, երբ ավերիչ ջրհեղեղները խլեցին ավելի քան 100 մարդու կյանք:...
Աղբյուր` Panorama.am
18:55
«Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}