Հովակիմ Զաքարյան. Հայաստանում չի ստեղծվել գիտական ենթակառուցվածք, որում հնարավոր կլիներ ուսումնասիրել մարդու համար վտանգավոր ախտածիններին
Կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Կորոնավիրուսի համավարակի ավարտից անցել է մոտ երկու տարի։ Լինելով համավարակի ամենավատ ցուցանիշ ունեցող երկներից մեկը՝ Հայաստանում մինչև այսօր չի ստեղծվել ոչ մի գիտական նոր ենթակառուցվածք, որում հնարավոր կլիներ ուսումնասիրել մարդու համար պոտենցիալ վտանգ ներկայացնող ախտածիններին՝ վիրուսներ, բակտերիաներ, սնկեր։ Մենք ոչ մի նոր գիտելիք չենք ուզում ստեղծել, ոչ էլ ուզում ենք գիտելիքով մասնագետներ ունենալ։
Իսկ հիմա ուրախ նորությունը. մոտ մեկ տարվա նախագծումից, բյուրոկրատական թղթաբանությունից ու գնումների պրոցեսից հետո, վերջապես, իմ լաբորատորիայում սկսվում է շինարարական մեծ աշխատանք, որի արդյունքում կունենանք մոտ 200մ2 լաբորատոր նոր տարածք, որը կհամապատասխանի BSL-2 պահանջներին, և որում կկարողանանք լիարժեք աշխատացնել մեր նոր մեթոդներն ու ավտոմատացված սարքերը։
Ու կարևոր եմ համարում նշել, որ սա բացառապես իմ և մեր ինստիտուտի, մասնավորապես Արսեն Առաքելյանի նախաձեռնությունն է, որի ֆինանսավորումը հնարավոր է դարձել գիտության կոմիտեի կողմից իմ լաբորատորիային տրամադրված հետազոտական 5-ամյա դրամաշնորհի շրջանակում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան