«Հրապարակ». Երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երևալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:
Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել. «Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ... հավաքվում են և միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»:
Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներում, ակնհայտ է, որ օրենք ես խախտում և կարիք չկա դիմելու որևէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։