ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է մեր քաղաքացիներին:
Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում:
Խարդախության այս նոր ձևը շարունակվում է, ամեն օր ոստիկանությունում ահազանգեր են ստացվում:
Ուստի ՆԳՆ ոստիկանությունը վերստին զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան