Սամվել Ֆարմանյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին
ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածո Սամվել Ֆարմանյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին՝ «Պատմական փաստերի ստուգման հարթակ»։
Նա բացատրել է, թե ինչու է որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Քաղաքական տարբեր հոսանքներ, պետական-քաղաքական գործիչներ, հանրային կարծիքի առաջատարներ, լրատվամիջոցներ, փորձագետներ ու սոցիալական ցանցերի հազարավոր օգտատերեր հաճախ են ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ իրենց քաղաքական օրակարգը, այս կամ այն տեսակետը «հիմնավորում» պատմական անցյալի «փաստերով»։
Պատմաբանների ինստիտուցիոնալ չկազմակերպվածությունը, հանրային կարծիքի ձևավորման ժամանակակից մեխանիզմներին ու ալգորիթմներին չտիրապետելն ու տեղեկատվական ռեսուրսների անմատչելիությունը, չոր ակադեմիականությունն ու զանգվածային պատմությանը վերագրվող աննշանակալիությունը, որոշ դեպքերում նաև մասնագիտական անհամարժեքությունը չեն նպաստում այս արատավոր երևույթի զսպմանը՝ պատմությունը վերածելով որբի գլխի, որը վրաս հասնողը խուզում է իր ճաշակով։ Այս ապակողմնորոշիչ աղավաղմանը մեր օրերում էապես նպաստում է նաև առավել մեծ լսարան ունեցող դերակատարների նպատակաուղղված քարոզչությունը։
Որպես այս անընդունելի իրավիճակի զսպման գործիք, առկա մի քանի արդյունավետ հարթակներին ու անհատների ջանքերին ի հավելումն, նախաձեռնել եմ ստեղծել «Պատմական փաստերի ստուգման հարթակ»։
Ս.Ֆարմանյանը նշել է, որ մասնագիտական մշտադիտարկման արդյունքում կառանձնացվեն տեղեկատվական հոսքերում լայն տարածում և հանրային մեծ հնչեղություն ստացած պատմական փաստերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խեղաթյուրման առանցքային դեպքերը։ Դրանց վերաբերյալ կպատրաստվեն մասնագիտական հատու տեղականք-հաղորդագրություններ, որոնք կտեղադրվեն հարթակի ֆեյսբության էջում և կուղարկվեն լրատվության միջոցներին՝ հանրայնացման խնդրանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան