Վրաստանում բենզինն էժանացել է
Վրաստանում վերջին երեք ամիսներին բենզինն էժանացել է 9,3 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 4,6 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Ավելի կոնկրետ՝ եթե մայիսին մեկ տոննա բենզինը արժեր 849 հազար 52 դոլար (մոտ 2մլն. 282 հազար 660 լարի) , ապա օգոստոսին այն դարձել է 769 հազար 73 դոլար (մոտ 2 մլն. 68 հազար 264 լարի)։ Դիզելային վառելիքի գինը մայիսին կազմել է 743 հազար 55 դոլար ( մոտ 1մլն. 998 հազար 918 լարի), իսկ օգոստոսին նվազել է մինչև 708 հազար 93 դոլար( մոտ 1մլն. 904 հազար 894 լարի):
Չնայած բենզինի գնի նվազմանը, Վրաստանի բրենդային գազալցակայաններում վառելիքի գինը այս 3 ամիսների ընթացքում շատ դեպքերում չի փոխվել, ավելին, որոշ դեպքերում նույնիսկ թանկացել է։