Ամերիկահայերը Թուրքիա են ժամանել՝ մասնակցելու Ախթամար ուխտագնացության
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանըսեպտեմբերի 5-ին ընդունել է ամերիկահայ ուխտավորների։ Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրանք Թուրքիա են ժամանել Ախթամար ուխտագնացության մասնակցելու։
Պատրիարքարանի դահլիճում կայացել է ընդունելու, որին ներկա է եղել Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Տամատեանը։ Խումբի առաջնորդ Մեսրոպ Չօպանեանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
Նորին Ամենապատվությունը մաղթել է, որ ուխտագնացության առիթով ճանաչեն մեր սրբատեղիները։
Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ։