Կփորձեմ հակիրճ լինել՝ ես իմ ընտրությունը կատարել եմ․ մարզիչ Ալեքսանդր Պետրակով
Վաղը Երևանում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա խաղից առաջ այսօր մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կփորձեմ հակիրճ լինել։ Ես իմ ընտրությունը կատարել եմ և հրավիրել եմ հավաքական վինգերի դիրքում Սևիկյանին, Բիչախչյանին և Սերոբյանին՝ երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Ես գլխավոր մարզիչն եմ և ես այս ընտրությունն եմ կատարել։
Ընկերական խաղերին հրավիրել էի Բալեկյանին, երբ նա խաղաժամանակ չէր ստանում ակումբ։ Խոսակցություն էինք ունեցել, որին մասնակցել էր նաև Լուկասը, որի ժամանկ Նորբերտոն խաղալու հնարավորություն էր խնդրել, որը ստացել է։ Դրանից հետո Նորբերտոն 4 ամիս գրեթե չէր խաղացել, իսկ հետո 2 ամիս նույնիսկ հայտացուցակում չէր ընդգրկվել։ Հիմա տեղափոխվել է նոր ակումբ, մասնակցել է 2 հանդիպման։
Սակայն նոր ակումբի կազմում Բալեկյանի 2-րդ խաղը սեպտեմբերի 3-ին էր լինելու։ Այդ դեպքում կստացվեր, որ նա ամսի 5-ին կհասներ Երևան ու պարզ է, որ ֆիզիկապես չէր հասցնի վեակնագնվել և քնի կարիք կունենար։ Բնականաբար, եթե նա շարունակի խաղալ կրկին կհրավիրվի հավաքական»,- armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Պետրակովը։
Նշենք, որ Հայաստան -Լատվիա հանդիպումը կկայնա վաղը՝ օգոստոսի 7-ին, ժամը 20։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան