Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով՝ Հայաստանի հավաքականի առավելությամբ ։
Առաջին գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Երկրորդ գոլը Հայաստանի օգտին գրանցվեց Լատվիայի հավաքականի պաշտպանի ինքնագոլից հետո։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը խփեց իր 3-րդ գոլը։ Այս անգամ լատվիացիների դարպաս գնդակն ուղարկեց Լուկաս Սելարայանը:
Էդուարդ Սպերցյանը 4-րդ գնդակն ուղարկեց լատվիացիների դարպասը։
Հայաստանի և Լատվիայի հավաքականներն ընդգրկված են Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում։ Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիա հետ հանդիպմանը
- Կփորձեմ հակիրճ լինել՝ ես իմ ընտրությունը կատարել եմ․ մարզիչ Ալեքսանդր Պետրակով