Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում
«Այս իշխանություններն ամեն ջանք գործադրում են վախի, անելանելիության, անհուսության մթնոլորտ սերմանելու համար և դրա միջոցով հանրությանը ներկայացնելու, որ դրսում ամեն ինչ որոշել են ուրիշ տերություններ, և մենք այլ ելք չունենք քան հետևել նրանց թելադրանքին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Դիվանագետն ասաց՝ հպատակության, ստրկամտության քարոզ է իրականացվում, որն ուղղված է հասարակությանը ջլատելուն։
«Շատ հաճախ այս իշխանությունը, հատկապես իշխանության ղեկին նստած անձը կեղծիքի, ստի հիման վրա է փորձում հանրային աջակցություն ստանալ այն հանձնառություններն իրականացնելու համար, որն իրականացնում է ի հակառակ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։ Շատ կարևոր է այս առումով, որ հանրությունը հասկանա, իրենց օգտագործում են օտարի շահը սպասարկող հարցեր լուծելու համար»,-ասաց Աղաջանյանը։
Նա ընդգծեց, որ վերջին տարիների պատերազմը, կորուստները, Հայաստանի շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը չնայած փոքր է, բայց կիզակետային դիրքում է գտնվում, ճիշտ վարվող քաղաքականության դեպքում կարող է կարևոր դերակատար լինել ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին