Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան, անկախ թե ով է իշխանության, պահպանել է իր կայուն օրակարգային շեշտադրումները, անընդհատ ավելացնում է նորերը»,- «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ հիմա բախվել ենք իրավիճակի, որ նոր օրակարգային դրույթներն ավելի տեսանելի են դառնում հասարակության լայն շերտերին, բայց դրանք սկսած 1990-ականներից Թուրքիայի մշակած թեզերի, քաղաքականության հայտնի դրույթներն են։
«Թուրքական կայուն օրակարգը միշտ սահմանափակվել է հայտարարություններով, սպառնալիքներով, գործելու մեխանիզմ՝ ուղիղ մտնելու պատերազմի մեջ, դիվանագիտական բանակցություների մեջ տարածաշրջանային այլ երկրների հետ, չի ունեցել, կամ քիչ են եղել։ Հիմա իրավիճակ է փոխվել, Թուրքիան տեսականից անցել է գործնականի»,- ասաց թուրքագետը։
Մելքոնյանի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Պատկերացնել Հայաստանի խնդիրն առանձին Ադրբեջանի հետ, այլևս հնարավոր չէ, սահմանային ամենափոքր խնդրի դեպքում էլ արդեն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործ ունենք։ Պետք է իրատես լինել»,- ասաց Ռ.Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը որևէ պատահական ուղղությամբ հարձակում, առաջխաղացում չի իրականացրել, ունեցել են կոնկրետ նպատակներ. Աբրահամյան
- Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ
- Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում
- Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին