«Հրապարակ». Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում։ Բագրատ սրբազանը կիրակի օրը հավաք է նախաձեռնել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, օրակարգում քաղաքական խորհրդի ձևավորումն է։
Աջակից կուսակցությունների հետ լայն ֆորմատով վերջին հանդիպումը եղել է հուլիսի 3-ին, այդ օրը սրբազանն առաջարկել է քաղաքական խորհուրդ ձևավորել՝ շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներից, որը կլինի խորհրդատվական մարմին։
Սակայն առարկություններ են հնչել՝ պայքարի առաջնորդների չկանոնակարգված գործողությունների, չհստակեցված նպատակների վերաբերյալ, ուստի բաժանվել էին, որ հետագայում հանդիպեն, երբ արդեն կլինի հստակ քաղաքական պլատֆորմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին