«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում Վաղարշակ Հարությույունյանին անգործ չթողնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում փոխվեց: ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնաց Մոսկվա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Վաղարշակ Հարությունյանը վերադարձել է Երևան, ինչը շատ է տխրեցրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաև Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում ևս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այն պաշտոնյան է (նա ՀՀ պաշտպանության նախարարն էր), որը ՌԴ պաշտպանության նախարարի հետ առանձին փաստաթղթի ստորագրմամբ Սյունիքի մարզից հայ դիրքապահներին ստիպեց հետ քաշվել, և հողերը տրվեցին Ադրբեջանին: Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում հստակ գրված էր, որ պատերազմի դադարից հետո «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», բայց Վաղարշակ Հարությունյանը մեր բարենպաստ դիրքերը առանձին փաստաթղթով նվիրեց Ադրբեջանին: Եվ ահա, այս պաշտոնյայի համար Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում, որ առանց պաշտոնի չթողնի նրան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել և՛ Անդրանիկ Քոչարյանի և՛ Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն երկուսն էլ օրեր շարունակ համառորեն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին